
Գրիգորյանը կմնա կալանավորված

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով Արմեն Գրիգորյանի խափանման միջոցին, գրել է.
«Վերաքննիչ դատարանը, Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ մեր բողոքը։
Որոշումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման քաղաքական ու խտրական բնույթը։
Մնացած մեկնաբանությունները՝ որոշմանը ծանոթանալուց հետո»։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանին կալանավորել են համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։