Երևանում կսահմանափակվի անձնական մեքենաների օգտագործումը․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձել է մայրաքաղաքի խցանումների խնդրին՝ նշելով, որ դրանք տնտեսական ակտիվության աճի հետևանք են։
Ավինյանի խոսքով՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում գրանցվել է շուրջ 11 հազար նոր ավտոմեքենա՝ չհաշված հարակից մարզերի տրանսպորտային միջոցները։ Քաղաքապետը նշել է, որ խցանումները պայմանավորված են նաև քաղաքացիների գնողունակության և ավտոմեքենաների թվի աճով։
Ավինյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողով, որի առաջին նիստն արդեն կայացել է։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի կարճաժամկետ լուծումները վերաբերում են հանրային տրանսպորտի հնարավորությունների ավելացմանը և անձնական մեքենաների օգտագործման սահմանափակմանը։
Քաղաքապետը հավելել է, որ նախատեսվում է կիրառել տեխնոլոգիական նոր լուծումներ՝ խաչմերուկներում ինքնակարգավորվող լուսացույցների տեղադրման միջոցով, որոնք տարբեր ժամերին կհաշվի առնեն տրանսպորտային հոսքերի ինտենսիվությունը։
Ավինյանի խոսքով՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունները ևս կնպաստեն խցանումների նվազեցմանը։ Նա նշել է, որ ՆԳՆ-ի հետ ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն՝ քարշակներով հեռացնելու սխալ կայանված մեքենաները, որոնք խոչընդոտում են երթևեկությանը։
Նմանատիպ հոդվածներ
Արքեպիսկոպոսներից շատերը շղթայվել են իշխող ուժայինների կողմից. Նարեկ Կարապետյան
Շնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր Միասնությունը: Մեր սերը ի Հայաստան: Այս մասին գրել է «Մեր...
Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին
ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ հունիսի 13-ին, այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում...
Ադրբեջանը շահարկում է անհետ կորածների թեման․ Բաքվից նոր մեղադրանքներ՝ Հայաստանի հասցեին
Հերթական ապատեղեկատվական արշավն են իրականացնում ադրբեջանական լրատվամիջոցները, հրապարակելով ցուցակ, որտեղ նշվում է․ ...
Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների համար այս պահին երկու հարցեր կան, որոնք իրենց ամենօրյա քննարկումների օրա...