Զանգում է կեղծ աշխատակիցը, թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել. փորձագետը զգուշացնում է
Ես լրջորեն սխալվեցի, մտածելով, թե էս հարձակումը հաղթահարեցինք։ Նոր ուժով մարդկանց վրա հարձակվում են։ Արդեն շատ տարբեր - բիզնեսի ոլորտից, բժիշկներ, երաժիշտներ։ Շատ լավ պատրաստված են, գիտեն, ով ով ա, ում հետ կապեր ունի, ոնց մարդու վրա հոգեբանորեն ազդել։ Արդեն գիտեմ մի քանի մարդու, ով լուրջ ֆինանսական կորուստ է ունեցել սրա հետեւանքով։ Զգուշացրեք ծանոթներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Իսկ հիմա բուն թեման, կրկնեմ գրառումս.
Զգուշացում թիրախային հարձակումների մասին։ Նկարագրեմ սցենարը.
1. Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապնվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է։ Որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապնվի էս անունով ԱԱԾ աշխատակից։
2. Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, թե բա սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։
3. Հետո ԿԲ-ն են խառնում, թե բա պետք ա ձեր գումարները բանկից կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։
Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու ա, կորի:
Հետաքրքիր փաստեր.
1. Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է' ավելի լայն թիրախավորում լինի
2. Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը»,- գրել է Մարտիրոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալներ կլինեն. Արթուր Նահապետյան
«Մարտի 1»-ի գործով առաջիկայում նոր մեղադրյալներ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հակառուպցիո...
ԱԱԾ տնօրենի առողջական վիճակը լավ է. Աղաջանյան
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի առողջական վիճակը լավ է։ Գնդապետն աշխատավայրում է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտա...
Լուրերը մեկ տողով. Պատերազմը սրվում է ամեն ժամ․ ԱՄՆ-ն ու Իրանը սպառնում են միմյանց. մահ ու հարված՝ Մերձավոր Արևելքում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Թրամփը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի համար «սոսկ ռազմական գործողությու...
Արցախում վարակման նոր դեպք չի գրանցվել. մեկուսացած է 81 քաղաքացի
Ըստ Արցախ Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության՝ հունիսի 22֊ին՝ ժամը 11։00֊ի դրությամբ, Արցախում մեկուսացած է...