Լուրերը մեկ տողով. Պատերազմը սրվում է ամեն ժամ․ ԱՄՆ-ն ու Իրանը սպառնում են միմյանց. մահ ու հարված՝ Մերձավոր Արևելքում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Թրամփը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի համար «սոսկ ռազմական գործողություն է» և պնդել է, որ ԱՄՆ-ը կարող է արագորեն շարքից հանել Իրանի էներգահամակարգը
• ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ ավարտել Իրանի հետ պատերազմը
• ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել երկրներին աջակցել Իրանի մեկուսացմանը՝ ԻՀՊԿ-ն և «Հըզբոլլահը» ահաբեկչական ճանաչելով
• ԱՄՆ տիեզերական ուժերի գեներալը հայտարարել է, որ Իրանը տասնամյակներ կպահանջի վերականգնվելու համար
• ԱՄՆ-ն հրահանգել է իր դեսպանատներին անհապաղ ուժեղացնել անվտանգության միջոցառումները
• «Ոսկե գմբեթ» հակահրթիռային համակարգի արժեքը հասել է 185 միլիարդ դոլարի
• Իրանը նախազգուշացրել է Բաքվին՝ ԱՄՆ-ին կամ Իսրայելին աջակցող երկրները կդառնան օրինական թիրախ
• Իրանը հայտնել է «Բուշեր» ԱԷԿ-ի վրա հարվածի մասին՝ առանց վնասների
• Հաստատվել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը
• Զոհվել են նաև Լարիջանիի որդին և թիկնազորի պետը
• Սպանվել է նաև «Բասիջի» հրամանատար Ղուլամրեզա Սոլեյմանին
• Չինաստանը մարդասիրական օգնություն կտրամադրի Իրանին և տարածաշրջանի երկրներին
• Էրդողանը մեղադրել է Իսրայելին տարածաշրջանը աղետի մեջ ներքաշելու մեջ
• Իսրայելը հայտարարել է, որ փաստացի «հաղթել է» Իրանին, բայց գործողությունները կշարունակվեն
• Բաղդադում վերսկսվել են հրթիռային և ԱԹՍ հարձակումները ԱՄՆ դեսպանատան վրա
• Սաուդյան Արաբիայում պայթյուններ են եղել, «Հըզբոլլահը» հարվածել է Իսրայելին
• ԱՄՆ-ը Սիրիային կոչ է արել քայլեր ձեռնարկել «Հըզբոլլահի» դեմ
• Սպիտակ տունը անդրադարձել է հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի հրաժարականին՝ Իրանի սպառնալիքի գնահատականի պատճառով
• Թրամփը չի բացառել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և քննադատել է դաշնակիցներին
• Թրամփը հետաձգել է Չինաստան այցը Իրանի պատերազմի պատճառով
• Կանադան հայտարարել է, որ չի մասնակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին
• Թուրքիան պահանջել է դադարեցնել իրանցի պաշտոնյաների սպանությունները և նախաձեռնում է դիվանագիտական այցեր
• Լինդսի Գրեհեմը նշել է, որ Եվրոպան զայրացրել է Թրամփին Հորմուզի հարցում
• Թրամփը քննադատել է Մակրոնին և կանխատեսել նրա հեռացումը
• ԱՄԷ-ն կարող է միանալ Հորմուզի անվտանգության միջազգային նախաձեռնությանը
• Պարսից ծոցի երկրներն ուժեղացրել են ՀՕՊ համակարգերը իրանական ԱԹՍ-ների դեմ
• Իրանը հայտարարել է, որ Հորմուզի իրավիճակը չի վերադառնա նախկինին
• Գերմանիան սահմանափակել է վառելիքի գների աճը պատերազմի ֆոնին
• Ջոն Բոլթոնը քննադատել է Թրամփին՝ պատերազմի նախօրեին դաշնակիցների հետ չխորհրդակցելու համար
• WSJ-ի տվյալներով՝ Ռուսաստանը Իրանին փոխանցում է ԱՄՆ ուժերի տեղակայման տվյալներ