Պատահարներ
Վիճաբանություն- ծեծկռտուք նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, նրա որդու և փեսայի մասնակցությամբ․ Shamshyan. com
Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 21։00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի 24/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գեորգի Ղարիբյանը…
Վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 21։00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի 24/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գեորգի Ղարիբյանը ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ իրենց շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և նույն ենքի բնակիչ՝ 29-ամյա Խաչիկ Երանոսյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Ժորա Սարուխանյանի միջև, ինչի ժամանակ էլ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։
Լրատվականի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր Արաբկիրի ոստիկանություն են ներկայացրել Խ. Երանոսյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծված Գ. Ղարիբյանը ոստիկաններին հայտնել է, որ Խ. Երանոսյանը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի տղան է, իսկ Ժ. Սարուխանյանը՝ նրա փեսան, և նրանք ծեծի են ենթարկվել Լևոն Երանոսյանի հրահանգով և այդ ամենին ականատես է եղել Լ. Երանոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր խարդախություններ՝ ՎՏԲ բանկի Սիսիանի մասնաճյուղում․ Բացահայտում
Ավրորա Մեդիայի աղբյուրները հայտնում են, որ մոտ մեկ շաբաթ առաջ "ՎՏԲ" բանկի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մասնաճյուղում աղմ...
Խոշոր վթար Կոմիտասի պողոտայում. վիրավորներ կան
Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 21:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փող...
Մահվան ելքով վրաերթ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արսեն...
Առանձնակի դաժանությամբ սպանություն. դին այրելուց հետո սպանվածի Mercedes-ով հեռացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյան...