Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը
68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը։
Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։
2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։
Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարազատներն ուզեն, փաստերը կհրապարակենք. Կուտոյանի գործում ինքնասպանության հասցնողներ կան
Դիմում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի տվյալներ չհրապարակվեն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի...
Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը
Հունվարի 18-ին, ժամը 07։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում...
Ջրատարում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող կնոջ դին
Հունվարի 17-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Արզնի-Շամիրամ ջրանցքում կնոջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած...
Տասնյակից ավելի բնակարանային գողություններ՝ Կոտայքի մարզում. 2 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Կոտայքի մարզում կատարված շուրջ մեկ տա...