Փոփոխություններ Արցածից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում
Իրականացվում են փոփոխություններ՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում․ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Ըստ այդմ՝
ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող։ Սա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։
շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք։ Տվյալ դեպքում ընտանիքի միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի այդ անձի վրա։
միջգերատեսչական հանձնաժողովին դիմած ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը կսահմանվի 1 (ներկայում սահմանված 2-ի փոխարեն), եթե խոսքը վերաբերվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանումն ընկած ժամանակահատվածին։
Նշենք, որ 2025 թ․ հոկտեմբերի 30-ի դրությամբ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3240 ընտանիք, որից իրացվել է 1210-ը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամանորին չենք պատրաստվում, մտածում եմ, թե ինչ լինի, որ երեխեքն ուտեն․ ինչ իրավիճակ է Արցախում
Շուշիից տեղահանված Համբարձումյանների բազմազավակ ընտանիքը բնակվում է Արցախում մեծ տան փոքրիկ սենյակում։ Ցրտաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոսովոյում բախումներ են ուժայինների հետ. կան տուժածներ
Կոսովոյի հյուսիսում բախումներ են տեղի ունեցել ցուցարար սերբերի և անվտանգության ուժերի միջև, գրում են տեղական լրատվամիջոց...
Հնարավո՞ր է այսքան «զուգադիպություն». «Փաստ»
«Նախօրեին տված հարցազրույցում «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը իսկական սկանդալի պատճառ է դարձել:...
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի սկզբի համեմատ նվազել է 16 սմ-ով
2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 22 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1...