ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամանորին չենք պատրաստվում, մտածում եմ, թե ինչ լինի, որ երեխեքն ուտեն․ ինչ իրավիճակ է Արցախում
Շուշիից տեղահանված Համբարձումյանների բազմազավակ ընտանիքը բնակվում է Արցախում մեծ տան փոքրիկ սենյակում։ Ցրտաշունչ ձմեռային երեկոներին տան ջերմությունն ապահովում է միակ փայտե վառարանը:
«Այ հենա Շուշին: Ամեն օր մեքենան գալիս էր, հիմա էլ չի կարողանում գալ, թուրքերը փակել են ճանապարհը»,-պատմում է տան փոքրիկներից մեկը՝ ցույց տալով հեռվում երեւացող Շուշին:
Հինգ անչափահաս երեխաների մայրը՝ Կարինեն պատմում է. «Տան երկու սենյակը փակ ենք պահում, մենք մի սենյակում ենք տեղավորվել, որ տաքանա: Ամեն ինչն էլ պակաս է, տանը ոչ մի բան չկա: Ներկա պահին ձեթ չունենք, պեսոկ չունենք, կարտոֆիլ չկա, խանութները լրիվ դատարկ են: Խանութում ոչ մի բանը մեկ կիլոյից ավել չէին տալիս, ծխախոտը հատով են տալիս: Մամաս գյուղից ուղարկել է՝ կարտոֆիլ, փոքր աղջիկս առանց կարտոֆիլ չի կարողանում: Երեխայի տակդիր չկա, ամսական 2 բլոկ օգտագործում էինք: Հիմա չունենք: Դեղորայք էլ չունենք:
Ամուսինս պայմանագրային զինծառայող էր, ամեն ինչ ունեինք, հիմա ամեն ինչ թողել ենք, եկել էստեղ: Փոքրս քառասունքում էր, որ Շուշիից դուրս ենք եկել»:
Սահմանափակ ռեսուրսներով սահմանափակված պայմաններում գոյատևելու համար ընտանիքին մեծապես աջակցում է Կարինեի մայրը, ով սեփական այգուց ստացած գյուղական բերքից ուղարկում է դստերը:
«Ամանորին չենք պատրաստվում, այս պահին միայն մտածում եմ, թե ինչ լինի, որ երեխեքն ուտեն»,-ասում է Կարինեն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռունցքները վեր պարզած արցախցիները հարգեցին նահատակների հիշատակը
Ինչպես արդեն հայտնել էինք Արցախում մեկնարկել է համաժողովրդկան հանրահավաք։ Արցախցիները հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր ադրբեջանցիները փորձել են մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում․ Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրելով հետևյալը. «Իհարկե է սպասելի էր, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օր 7-րդ․ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում մանրամասներ հայտնեց Արցախում տիրող իրավիճակի մասին։...
Արցախում հանքավայրի շահագործումը ժամանակավորապես կդադարեցվի․ հայտարարություն
Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է...