ՊՆ-ից հերքել են Ոսկան Սարգսայնի հայտարարությունը
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ լուրերը, թե 2026թ. բանակից մեծ թվով սպաների զորացրում է կատարվելու և ԶՈւ-ում 20 տարի ծառայած զինծառայողները զինվորական թոշակ կստանան կենսաթոշակային տարիքում չի համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Բանակից ոչ պաշտոնապես տեղեկացել եմ, որ 2026 թվականին բանակից մեծ թվով սպաների զորացրում է կատարվելու։ Նաև նախագիծ կա, որ զինված ուժերում 20 տարի ծառայած զինծառայողները զինվորական թոշակ ստանան ոչ թե զինծառայության 20 տարին լրանալուց հետո (ինչպես հիմա է կատարվում), այլ իրենց կենսաթոշակային տարիքում՝ 63 տարեկանում։ Այս լուրերը բանակի սպաների մեջ անհանգստություն են առաջացրել»։

Նմանատիպ հոդվածներ
Ալիևը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին ակտիվ գրաֆիկով զեկուցում է Էրդողանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Թուրքիայի ն...
«Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է
Պարետ Տիգրան Ավինյանի հուլիսի 2-ի որոշմամբ՝ արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը։ 1. 24 ժամով արգելել...
Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ. Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ Այն, ինչ տեղի ունե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես ստացվեց, որ վարչապետը վարակվեց բանակի 30 ամյակին ընդառաջ․ լրագրողները՝ Մհեր Գրիգորյանին
Այսօր Եռաբլուրում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ մի շարք հարցերի մասին խոսեց։