Կառավարությունը հրաժարվեց «Հայփոստի» բաժնետոմսերից
Կառավարությունը որոշեց հրաժարվել «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող բաժնետոմսերից։
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ պետությունը հրաժարվեց «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող 1,357,600 հատ բաժնետոմսերից, որոնցից յուրաքանչյուրի անվանական արժեքը 1000 դրամ է։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ի, Հայաստանի Հանրապետության, «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև 2024 թվականի հունիսի 4-ին ստորագրված Բաժնետիրական համաձայնագրի դրույթներով։
Ըստ որոշման՝ «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող 6,788,000 հատ բաժնետոմսեր՝ յուրաքանչյուրը 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, ընդհանուր 6,788,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, փոխանցվելու են «ՌԵՆՇԻՆ» ընկերությանը։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդին այդ դեպքում՝ չեն կարող տուգանել․ Սարգսյան
Այս պահին՝ վարորդական վկայականների հետ կապված, այն դուրս է բերվել ոստիկանության կազմից, որպես հանրային ծառայություն ...
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլաթիթեղի, այլումինի փայլաթիթեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ըն...
Սա լրջագույն գործարք է, որ կնքեցինք այսօր. Նիկոլ Փաշինյան
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու...
ՍԱՍ-ի Արտակը՝ նոր իշխանության մասին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սարդարապատի եւ Բաշ Ապարանի հերոսամարտի 101-ամյակի տոնակատարությանը Ապարանում մասնակցում է...