Քաղաքականություն

Սա լրջագույն գործարք է, որ կնքեցինք այսօր. Նիկոլ Փաշինյան

Սա լրջագույն գործարք է, որ կնքեցինք այսօր. Նիկոլ Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի վրա։ Այս մասին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այսօր մենք հասել ենք կարևոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Մենք անցյալի պատմությունից ավելի լավ պատմություն գրելու հիմքեր ենք դնում»,- ասաց վարչապետը։


Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա լրջագույն գործարք է, որ կնքեցին այսօր:


«Սա հաջողություն է մեր երկրների, տարածաշրջանի և աշխարհի համար, քանի որ ավելի խաղաղ տարածաշրջանը՝ նշանակում է ավելի անվտանգ աշխարհ: Մեկ նախադասությամբ սա կարելի է բնութագրել այսպես՝ ուժ, որը հանգեցնում է խաղաղության»,- ասաց վարչապետը։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։


Հանդիպման ավարտից հետո Փաշինյանը գրառում է կատարել, նշելով․ 


«Ապագան այսօր է: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250