Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի 5 մլն եվրո
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի 5 միլիոն եվրո՝ միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության համակարգերի ամրապնդման նպատակով։ Ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից։
Նախաձեռնությունը ներառում է երկու հիմնական ուղղություն՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացում և միջուկային անվտանգության կարգավորող կառույցների կարողությունների զարգացում։ Աջակցություն կտրամադրվի նաև «Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնին»։
Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի միջուկային ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարման և վերահսկողության համակարգերի կատարելագործմանը՝ ապահովելով ոլորտի կայուն և անվտանգ զարգացում։
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժել է Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը. «Փաստինֆո»
ՍԴ-ն մերժել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից ներկայացված՝ Քրեական դատա...
Ավիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանին
Ջուրֆ Էն Նասր քաղաքի շրջանը, որը գտնվում Է Իրաքի Բաբիլի կենտրոնական նահանգի հյուսիսում, ենթարկվել Է ավիահարվածի: Հունվար...
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել «Իմ քայլի» պատգամավորներից շատերին. «Հրապարակ»
Մարտիմեկյան հանրահավաքի ելույթում կիսանախագահական համակարգին վերադառնալու իր մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարո...
«Ապրիլյան պատերազմի վերջին օրը Սերժ Սարգսյանը Բեռլին թռնելու տեղը թռել էր Բադեն-Բադեն». Իոաննիսյան
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդու մտքում չի տեղավորվում այն միտքը, որ ապրի...