Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել «Իմ քայլի» պատգամավորներից շատերին. «Հրապարակ»
Մարտիմեկյան հանրահավաքի ելույթում կիսանախագահական համակարգին վերադառնալու իր մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել «Իմ քայլի» պատգամավորներից շատերին։ Բանն այն է, որ հարցը չի քննարկվել խմբակցությունում, ավելին՝ 2020-ի հունվարին իր ամփոփիչ ասուլիսում Փաշինյանը քննադատել էր կիսանախագահական համակարգը՝ ասելով, որ այն ՀՀ երրորդ հանրապետության ամբողջ ընթացքում ձախողված կառավարման համակարգ է։ «Դա գործնականում բոլորս տեսել ենք եւ դա ապացուցված է: Հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որոնք ասում էին՝ արագ կիսանախագահական համակարգը պետք է վերականգնել, բացատրում էին՝ հին համակարգում լավ էր, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը՝ վարչապետի ձեռքը: Հենց պրոբլեմ էր առաջանում, նախագահը շատ հաջող իր պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, իրեն գործից հանում էր, եւ բուֆեր էր առաջանում»։
Նախօրեի հայտարարությունը նախեւառաջ ուղղված է «Իմ քայլի» դեմ, Փաշինյանը պատերազմից հետո պայքարում է ոչ միայն ընդդիմության, այլեւ սեփական թիմի դեմ, որ այն ճաքեր չտա՝ պատգամավորները չմիանան ընդդիմությանը, չսկսեն իմպիչմենտի գործընթաց։
Պառլամենտական համակարգում վարչապետը կախված է խորհրդարանից, մի կողմից՝ «Իմ քայլն» է նրա պատանդը, մյուս կողմից՝ ինքը նրանց, եւ երեք ամիս է՝ ստիպված նրանց սրտով է գնում, բոլորի պահանջները բավարարում, որ իր դեմ դուրս չգան։ Եվ կարծում է, որ նախագահի պաշտոնը հնարավորություն կտա ուղղաձիգ կառավարել բոլորին։ Այս մասին գրում է «Հրապարակը»:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ ձայնագրել է Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի զրույցը, շուտով հրապարակելու է. Մ. Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Նիկոլի տոտալ ֆիասկոն էր։Եվ հիմա՝ տապալ...
Նիկոլ Փաշինյանն ինչով է փակել նախագահի բերանը. «Հրապարակ»
«Իմ քայլի» եւ իշխանության օրենսդիրները ԳՇ հայտնի հայտարարությունից հետո 24-ժամյա ռեժիմով աշխատել են գտնել այն բանաձեւը,...
Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը. «Հրապարակ»
«Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հաղորդել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպա...
Ամեն ինչ Օնիկ Գասպարյանի գլխին է ջարդվելու. Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակվության նախագահ Արամ Սարգսյանն այսօր «24 TV»-ի եթերում նշել է, որ ԳՇ աղմկահարույց հայտարարությու...