Ավիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանին
Ջուրֆ Էն Նասր քաղաքի շրջանը, որը գտնվում Է Իրաքի Բաբիլի կենտրոնական նահանգի հյուսիսում, ենթարկվել Է ավիահարվածի: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածի շրջանը գտնվում Է Իրաքի զինված ուժերի վերահսկողության ներքո: Հեռուստաալիքի աղբյուրները նաեւ նշել են, որ հունվարի 18-ի գիշերն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ են նկատվել Էլ Քայիմ քաղաքի երկրնքում՝ Սիրիայի հետ սահմանի մերձակայքում:
Դրա հետ մեկտեղ Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան աշխատակցի, հայտնել Է, որ ԱՄՆ-ի զինված ուժերն այդ գիշեր ավիահարվածներ չեն հասցրել Իրաքի կենտրոնական շրջաններին: Իր հերթին Al Arabiya հեռուստաալիքը տեղեկացրել Է, որ Ջուրֆ Էն Նասրի մերձակայքում երեք պայթյուն Է որոտացել իրանամետ «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման դիրքերում: Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Իրաքի բանակի զինծառայողները չեն տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը սկսել է կոշտ քաղաքականություն վարել. Auroranews-ին մանրամասեր են հայտնի դարձել
Auroranews-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռ.Քոչարյանը դուրս եկավ դատարանից և դիմեց աջակիցներին
ՀՀ երկրորդ նախագահը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ նշելով, որ դատական նիստը հետաձգվել է, ինչի համար...
Շուշին ազատագրած Կոմանդոսը՝ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ ոչ միայն հիմա,...
Ալիևին Հաագայի դատարանում դատելու պահանջով լեհ քաղաքական գործիչը ստորագրահավաք է սկսել
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու խն...