Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ
Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։
Բարձր դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Որոշման վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն դատավորներ Թունյանը, Խունդկարյանը, Թովմասյանը։
Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ըստ Կառավարության՝ սրանով հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի...
Զախարովան՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և հայտարարությանը,...
«Նոր էսկալացիա չի լինելու»․ Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բեր...
Պետքարտուղարությունից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
Պետքարտուղարությունը բարձր է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվո...