Նախարարության թույլտվությամբ Հնդկաստանից քաղցկեղի անորակ դեղեր են ներմուծվել Հայաստան. «Հետք»

2023 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել քաղցկեղի դեղեր, որոնք, «Հետաքննական լրագրության բյուրոյի» հետաքննության համաձայն, անարդյունք են կամ կողմնակի ազդեցություն են առաջացնում։ Այս մաիսն գրում է «Հետք»-ը: 


«Բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) 2025 թվականի հունիսին քաղցկեղի բուժման համար օգտագործվող դեղերի վերաբերյալ մի հետաքննություն է հրապարակել: Փորձաքննության են ենթարկվել քիմիաթերապիայի դեղամիջոցներ տարբեր արտադրողներից։ 189 փորձանմուշների 20%-ը չի համապատասխանել որակական չափանիշներին, ինչը ներառում է 17 արտադրողի 20 ապրանքանիշ։ Հետաքննությունը պարզել է, որ դեղամիջոցների օգտագործումը կա՛մ ոչ մի օգուտ չի տալիս, կա՛մ կողմնակի ազդեցություն է առաջացնում՝ լուրջ հետևանքներով։ Այս անորակ դեղամիջոցների տարբեր խմբաքանակներ հայտնվել են աշխարհի ավելի քան 100 երկրում, չեն շրջանցել նաև Հայաստանը։


2023 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել Doxobyra (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) և CTX-GLS (ցիկլոֆոսֆամիդ) դեղամիջոցները` յուրաքանչյուրից 400-ական։ «Հետքը» պարզել է, որ ներմուծողը «Վիոլետա ֆարմ» ՍՊԸ-ն է, որն Առողջապահության նախարարությունից ստացել է ներմուծման հավաստագիր։


«Վիոլետա ֆարմ» ՍՊԸ-ն փոխկապակցված է «Վիոլետա բժշկական կենտրոնի» հետ, որը երկու տարի առաջ հայտնվել էր նման մի պատմության կենտրոնում։ Ընկերության ներկայացուցիչը նշել է՝ պահանջարկ չի եղել, հասկացել են, որ դեղամիջոցը ներկրելն անիմաստ է։ Հավելյալ տեղեկություն պարզել չէր հաջողվել։ Երկու տարի անց անորակ դեղամիջոցների տարածման քարտեզում Հայաստանը կրկին կարմիրով է նշվում, ուսումնասիրությունն էլ ցույց է տալիս, որ ներմուծողը «Վիոլետա» ԲԿ-ի հետ կապված «Վիոլետա ֆարմ» ՍՊԸ-ն է։


Հնդկաստանից քաղցկեղի անորակ դեղերի ներմուծման պատմությունները ցույց է տալիս, որ շուկայում ոչ արդյունավետ դեղեր կարող են հայտնվել նաև Առողջապահության նախարարության թույտվությամբ, իսկ վերահսկողական մեխանիզմները թույլ են»,- հոդվածում գրել է լրատվականը:

Քաղաքականություն

Պատահարներ