Դատական համակարգը քաղաքականացված է․ Սարգսյանը՝ Մասիսի համայնքապետի ձերբակալության մասին
Ակնհայտ է, դատական համակարգը քաղաքականացված է, իսկ դատավիճները կախված են մեկ անձից։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նաև անդրադարձել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը՝ նշելով, որ կիրառվել է այնպիսի ժամկետ, որպեսզի հետո համաներում լինելու դեպքում այն չազդի այդ պատժամիջոցի վրա։
«Պարզ է, որ եվրոպական կառույցները չեն արձագանքի, քանի որ ակնհայտ է, նրանք սատարում են իշխանություններին»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Հավելենք, որ Դավիթ Համբարձումյանին երեկ՝ «Զվարթնոց» օդանավակայանում, կալանավորեցին։ Նա դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավորը վերացրել է նաև խափանման միջոց գրավը և կիրառել կալանք:
Հիշեցնենք նաև, թե ինչու է Մասիսի համայնքապետին մեղադրանք առաջադրվել, մասնավորապես, այն բանի համար, որ նա 2018թ. իշխանափոխության օրերին խախտել է հասարակական կարգն ու բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը՝ Ռադիո Ավրորայի ուղիղ եթերում։
Արսեն Թորոսյանը՝ Ռադիո Ավրորայի ուղիղ եթերում։
Ոստիկանությունը ժամկետ է տվել տեղադրված վրանը հավաքելու համար․ Սուրեն Սահակյան
Մաշտոցի պուրակում Սուրեն Սահակյանն ու ակցիայի մյուս անդամները վրան են տեղադրել։ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան...
Համոզված եմ, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել. Վարդան Ղուկասյան
Ես համոզված եմ, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիկի՛ն Գալյան, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. «Ուժեղ Հայաստան»-ի անդամ
Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտ...