Ոստիկանությունը ժամկետ է տվել տեղադրված վրանը հավաքելու համար․ Սուրեն Սահակյան

Մաշտոցի պուրակում Սուրեն Սահակյանն ու ակցիայի մյուս անդամները վրան են  տեղադրել։  
Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ վրանը տեղադրելուց հետո իրենք 24 ժամ լինելու են Մաշտոցի պուրակում և  քաղաքացիները կարող են մոտենալ, մասնակցել քննարկումների։ 
Քիչ առաջ էլ նա գրառում կատարեց, որտեղ հայտնում է, որ ոստիկանությունը ժամկետ է տվել տեղադրված վրանը հավաքելու համար։  

«Ոստիկանությունը կրկին հայտնվել է ու «ողջամիտ» ժամկետ տվել վրանը հավաքելու համար։ Իհարկե, սրա վերջը լինելու ա վրանի (ների) տեղադրումը ու խաղաղ հավաքների անխոչընդոտ անցկացումը»,- գրել է Սահակյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրեն Սահակյանը, Վահագն Մինասյանը և Հայկ Սահակյանը բերման էին ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն։ 

Առավոտյան ՆԳՆ-ից հայտնել էին, որ վերջիններս ազատ են արձակվել։