Վաղարշապատում «Գյումրի 2» տարբերակը բացառվում է. Դավիթ Խուդաթյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արգիշտի Մեխակյանի ղեկավարությամբ առաջիկա ընտրություններին մասնակցում է բացարձակ մեծամասնություն ստանալու՝ 50 տոկոս պլյուս մեկ ձայն ապահովելու նպատակով։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Խուդաթյանը նշեց, որ իրենց կուսակցությունը չի նախատեսում Վաղարշապատում կրկնել «Գյումրի 2» տարբերակը՝ ընդգծելով, որ իշխանությունը պետք է ձևավորվի ընտրողների վստահության միջոցով։
Նախարարը հիշեցրեց, որ ՔՊ թիմը 2018 թվականից հետո մշտապես հաղթել է Վաղարշապատի և Խոյի տարբեր մակարդակի ընտրություններում։ Նրա խոսքով՝ այդ հաղթանակներից շատերը գրանցվել են հենց Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ․ «2018-ին պարոն Մեխակյանը եղել է Արմավիրի մարզում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն և հետագայում ընտրվել է Խոյ համայնքի ղեկավար՝ ստանալով բացարձակ մեծամասնություն»։
Խուդաթյանը հավելեց, որ ընդդիմությունը նախկին ընտրություններում մի քանի անգամ պարտվել է ինչպես Վաղարշապատում, այնպես էլ Խոյում․ «Նրանք արդեն մի քանի ընտրություններ են պարտվել՝ 2018-ին, 2021-ին և հետագայում ևս։ Վաղարշապատում ընդդիմությունը, կարելի է ասել, պարտությունների օլիմպիական չեմպիոն է»։
Նրա խոսքով՝ Արգիշտի Մեխակյանը վաստակել է քաղաքացիների վստահությունը, ինչը մեծացնում է ՔՊ-ի հնարավորությունները առաջիկա ընտրություններում։
Նմանատիպ հոդվածներ
Գազն ու նավթը թանկացել են․ Եվրահանձնաժողովի նախագահը մանրամասնում է
Եվրոպական միության երկրները Մերձավոր Արևելքում սկսված հակամարտության ֆոնին զգալիորեն ավելի բարձր գներով են վճարում ներմո...
«Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ». խորհուրդ՝ Տիգրան Ուրիխանյանից
ԲՀԿ-ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարող...
Եմենի «Անսար Ալլահ» զինյալ շարժումն անօդաչու թռչող սարքերով հարվածել է Իսրայելի օդանավակայաններին
Եմենի «Անսար Ալլահ» զինյա լշարժումն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելում գտնվող թիրախներին, այդ թվում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինն ու Էրդողանը ուղիղ միացմամբ մասնակցել են «Աղկույու» ատոմակայանի բացման արարողությանը
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ միացմամբ մասնակցել են «Աղկույու» ԱԷԿ-ի վառելիքի մատակարարման հանդիսա...