Tomahawk հրթիռների փոխանցումը Ուկրաինային չի փոխի իրավիճակը ճակատում. Էստոնիայի ՊՆ նախարար
Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուր չի կարծում, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային «Tomahawk» տիպի հրթիռների փոխանցումը կազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա։ «Չեմ կարծում… դա շրջադարձային պահ չի լինի», — նշել է նա իսպանական El País թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս հրթիռների ստացումը կարող է փոխել իրավիճակը մարտական գործողությունների գծում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր, որ եթե Ուկրաինան օգտագործի «Tomahawk» հրթիռները Ռուսաստանի տարածքի դեմ, Մոսկվայի պատասխանը «լինելու է խիստ, եթե ոչ՝ զարմացնող»։ Լրագրողների խնդրանքով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր Պուտինի խոսքերը՝ նշելով, որ դրանք «բավականին հստակ և լրացուցիչ բացատրության կարիք չունեն»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր, որ «Tomahawk» հրթիռների կիրառման փորձը հատուկ է միայն Միացյալ Նահանգներին և այն չեն պատրաստվում փոխանցել որևէ այլ պետության։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հրատապ նամակ է հղել Թրամփին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրատապ նամակ է հղել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է...
Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացված են. Սպիտակ տուն
Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացված են։ Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլ...
ՊՆ-ն անում է ամենը, որ հնարավոր ագրեսիայի դեպքում դիմակայենք ու կարողանանք խնդիր լուծել. փոխնախարար
Տարածաշրջանում լավածության աճը կա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատ...
Իրանը անակնկալ է խոստացել, որն աշխարհը դարերով կհիշի
Իրանը անակնկալ է խոստացել, որն աշխարհը դարերով կհիշի։ Ուկրաինայում՝ դժոխք ռուս ահաբեկիչների հարձակումից հետո: Այս մասին...