
Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացված են. Սպիտակ տուն

Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացված են։ Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Նախագահ Թրամփը կանխեց արմատական ռեժիմի կողմից միջուկային ռումբ ստեղծելը և մեր ժողովրդին սպառնալը։ Նրանք այլևս չունեն միջուկային զենք ստեղծելու և աշխարհին սպառնալու կարողություն։ Մենք բացարձակապես վստահ ենք, որ հարստացված ուրանի իրանական պաշարները գտնվում էին այնտեղ, որտեղ մենք դրանք թիրախավորել էինք։ Նախագահ Թրամփը կանխեց միջուկային հակամարտությունը», - ասաց Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Լևիթը հավելել է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելը հիմարություն կլինի։
«Եթե իրանական ռեժիմը հրաժարվում է խաղաղ, դիվանագիտական լուծման գալ, ապա ինչո՞ւ Իրանի ժողովուրդը չի խլում իշխանությունը այս աներևակայելի դաժան ռեժիմից», - հավելել է նա: