Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու «լրտեսության» գործում հիշատակվում են Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը. Anadolu

Թուրքիայում շարունակվում է «լրտեսության» գործով նախաքննությունը, որով անցնում է նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Նա այժմ բանտում է համալսարանական դիպլոմը կողծելու գործով։ Գործով անցնում են նաև նրա քարոզչական թիմի ղեկավար Նեջաթի Ըզքանը, լրագրող Մերդան Յանարդաղը և մի քանի այլ անձինք։


Քննությամաբ անցնող Հյուսեյին Գյունը, ցուցմունքում հայտարարել է, որ թիմի հետ միասին օտարերկրյա մասնագետների, այդ թվում՝ նախկին CIA աշխատակից Էյրոն Բարի միջոցով քաղաքական վերլուծություններ և տվյալների հավաքագրում է իրականացվել։ Նա ընդունել է, որ իրենց համակարգը կարող էր նաև անօրինական աղբյուրներից տվյալներ հավաքել։ Այս մասին հաղորդում թուրքական պետական Anadolu գործակալությունը։


Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գյունի թվային նյութերի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է 5697 կոնտակտ, որոնց թվում եղել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ու նախկին հետախույզներ։ Այդ ցանկում, ըստ քննիչների, նշված են եղել նաև մի քանի հայ նախկին պաշտոնյաներ՝ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։


Գյունը իր ցուցմունքում նաև նշել է, որ ինքը կապեր է ունեցել բրիտանական MI6-ի նախկին ղեկավար Ռիչարդ Մուրի և մի շարք այլ արտասահմանյան գործիչների հետ, սակայն դրանք ներկայացրել է որպես «բիզնես անցյալից մնացած ծանոթություններ»։



Քաղաքականություն

Պատահարներ