Արցախի պետնախարարը՝ Լենցովի՝ Բաքու կատարած այցի մասին
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած քննարկումները արդյունք չեն տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Սիրելի հայրենակիցներ
Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է Ներսիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՀ նախագահը մասնակցել է Չարլզ 3-րդի թագադրման արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագ...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռա...
«30 տարի անց Արցախը կրկին կանգնած է գոյաբանական նույն սպառնալիքի առաջ». ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ «Օղակ» գործողության 32-րդ տարելիցի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ. ի՞նչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տար...