«Հետքն էլ չկա՝ շոր կամ կոշիկի թայ». 3-ամյա Տիգրանին վերջին անգամ տեսել են եղբոր հետ
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում արդեն երկու օր է շարունակվում է 3 տարեկան Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքը։ Ըստ ոստիկանության՝ փոքրիկը հոկտեմբերի 27-ին, ժամը 16։30-ի սահմաններում, դուրս է եկել տնից 5-ամյա եղբոր հետ, սակայն որոշ ժամանակ անց եղբայրը միայնակ է վերադարձել։ Տղան խոսքի խանգարում ունի և չի կարողանում պատմել տեղի ունեցածի մասին, գրում է Sputnik Արմենիան։
Գյուղի բնակիչ Վահան Համբարձումյանը պատմել է, որ Տիգրանի անհետացման լուրը լսելուն պես միացել է որոնումներին․ «Մինչև հիմա փնտրում ենք, ոչ մի հետք չկա՝ ո՛չ հագուստ, ո՛չ կոշիկ։ Վերջին անգամ երեխաներին իրենց բակում եմ տեսել, հետո ասել են՝ եղբայրը գնացքի գծերից մենակ է վերադարձել»,– նշել է նա։
Գյուղի բուժքույր Ալմաստ Վարդանյանի խոսքով՝ ընտանիքը հանգիստ ու աշխատասեր է, ապրում է հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրա խոսքով՝ Տիգրանը միշտ մաքուր ու կոկիկ է եկել մանկապարտեզ, և ընտանիքը շատ հոգատար է երեխաների նկատմամբ։
«Մայրը երեխային շատ է սիրում, և տարածվող մեղադրանքները պարզապես անհեթեթ են»,– ասել է բուժքույրը։
Նշենք, որ Օվանեսովների ընտանիքում, ըստ հարևանների, երեխաներն ունեն տարբեր առողջական խնդիրներ։ Ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները՝ ներգրավելով նաև ջրափրկարարական ստորաբաժանումներ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է շուրջ 500 մարդ, այդ թվում՝ փրկարար ծառայության աշխատակիցներ, կամավորներ և գյուղացիներ։ Գործողությունները իրականացվում են գյուղի ողջ տարածքում և հարակից գոտիներում՝ մինչև լիճ, որը գտնվում է մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի մարզում ցլի հարվածից 26-ամյա տղան մահացել է
Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Սարո Իսկանդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դանակը հասել է ոսկորին»․գրասենյակում կոյուղաջուր է լցվում
Այսօր առավոտյան AuroraNews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ Արաբկիր 39Ա 1 տարածքում, հանրակացարանի շենքի նկուղային հարկո...
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 20 տոննա «Ռոշեն» կոնֆետով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ա...
Կոմիտասի պողոտայի հրդեհը մարվել է․ մեկ տուժած հոսպիտալացվել է
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մարվել է։Ինչպես ավել...