Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դանակը հասել է ոսկորին»․գրասենյակում կոյուղաջուր է լցվում
Այսօր առավոտյան AuroraNews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ Արաբկիր 39Ա 1 տարածքում, հանրակացարանի շենքի նկուղային հարկում գործող գրասենյակում կոյուղաջուր է լցվում: Մեզ զանգահարած բնակիչները նշեցին…
Այսօր առավոտյան AuroraNews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ Արաբկիր 39Ա 1 տարածքում, հանրակացարանի շենքի նկուղային հարկում գործող գրասենյակում կոյուղաջուր է լցվում:
Մեզ զանգահարած բնակիչները նշեցին, որ խնդիրը դիտահորերն են, որոնք խցանվում են գրեթե 2 օրը մեկ:
Խնդրի լուծման համար բնակիչները դիմել են պատկան մարմիններին, սակայն ապարդյուն:
«Անգամ առաջարկել ենք միասին լուծել հարցը, դրան էլ համաձայն չեն։ Նշում են, թե հանրակացարանի տարածք է, ինքներդ լուծեք խնդիրը։
Բնակիչները իրենց գրպանից ամեն անգամ վերացրել են հետևանքները, սակայն արդեն դանակը հասել է ոսկորին», -մեզ հետ զրույցում նշեց բնակիչներից Մարինե Սիմոնյանը։
AuroraNews-ն իր հերթին խնդրով դիմել է Երևանի քաղաքապետարանին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը։
Խնդրին, դրա լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին կանդրադառնանք ավելի ուշ։
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Տրանսպորտի, կապի եւ տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այսօր այցելել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայան եւ ներկայացրե...
Հայտնաբերվել է 14 տարին չլրացած անձի բռնաբարության մեղադրանքով հետախուզվողը
Փետրվարի 18-ին ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի Հայանիստ գյուղում հայտնաբերել ու բերման են ենթարկել Մարատ Պ․-ին։...