Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 20 տոննա «Ռոշեն» կոնֆետով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սևանի գաղութի մոտ, վրացական համարանիշներով բեռնատար Mercedes-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների ՝վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Հրազդանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից:
[53035facd95b4daf0582e73484d5c626.jpg]
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորոթյամբ:
[4736d51d8fc3926d782c0f872351487d.jpg]
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[b92cad7767b6168ad444e60b15c42571.jpg]
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա «Ռոշեն» քաղցրավենիքով և այն ամբողջովին թափվել է:
[2ea5e24fe53dbd27e7b60d21f8f9d304.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սպանություն Լոռու մարզում. 35-ամյա տղամարդը գլխի և մարմնի մասերում բազմաթիվ վնասվածքներ է ստացել
Երեկ Ժամը 20:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի...
Խոշոր ավտովթար Երևանում. տապալվել է լուսացույց ու հաստաբուն ծառ. կա վիրավոր
Խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երեկ ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Վ,...
Այսօր` Երևանում գրանցվել է 20 վթար. ՃՈ
Այսօր` Երևանում, առավոտյան ժամը 8-ից մինչեւ 19.00-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 20 վթար: Վթարների հետևանքով 2 անձ...
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձված 59-ամյա տղամարդու դի
Շորժա գյուղի հյուրատան մոտկայքում՝ ափամերձ տարածքում, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի...