Հայտնի է դարձել Շոն «Դիդի» Քոմբսի ազատման պաշտոնական ամսաթիվը
ԱՄՆ Բանտերի բյուրոյի տվյալներով՝ ռեփեր և պրոդյուսեր Շոն «Դիդի» Քոմբսը, որը ներկայում պահվում է Նյու Յորքի Բրուքլինի Մետրոպոլիտեն կալանավայրում, ազատ կարձակվի 2028 թվականի մայիսի 8-ին։ Page Six-ի տեղեկացմամբ՝ իր 50-ամսյա պատժի ընթացքում Քոմբսը կարող է տեղափոխվել մեկ այլ ուղղիչ հաստատություն։
Այս ամսվա սկզբին 55-ամյա արտիստը տեղեկացվել է, որ նրան սպասվում է չորս տարի և երկու ամիս ազատազրկում։ Դատարանը նաև պարտավորեցրել է Քոմբսին վճարել 500,000 դոլար տուգանք և մասնակցել հոգեկան առողջության ու կախվածությունների վերականգնման ծրագրերի։
Մանհեթենի դաշնային դատարանի դատավորը նշել է, որ հաշվի է առել Քոմբսի ստեղծագործական և հասարակական ներդրումները՝ ընդգծելով, որ նա հաջողության է հասել սեփական ուժերով և աջակցել է համայնքներին։ Սակայն դատավորը հավելել է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ Քոմբսի ամբողջ պատմությունը, ներառյալ այն վարքագիծը, որը վնաս է պատճառել այլ անձանց՝ ֆիզիկական, հուզական և հոգեբանական առումով։
Շոն Քոմբսը 2024 թվականի սեպտեմբերին ձերբակալվել էր մարմնավաճառության կազմակերպման հետ կապված երկու մեղադրանքով և դատապարտվել 50 ամսվա ազատազրկման։ Նա արդարացվել է մարդկանց թրաֆիքինգի և շորթման գործերով, որոնք նախատեսում էին ցմահ ազատազրկում։ Քանի որ Քոմբսը կալանքի տակ է նույն ամսից, այդ ժամանակահատվածը կներառվի ընդհանուր պատժաչափի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն` Զապորոժիեի ատոմակայանին հասցված հարվածների մասին
«Օգոստոսի 7-ին Զելենսկու ռեժիմը միջուկային նոր ահաբեկչություն կատարեց Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգետիկ ենթակառուցվածքայի...
Բիճո՛, տանկը ետ տուր. Թբիլիսիում ակցիայի կազմակերպիչը ռուսերենով դիմել է Պուտինին
Ռուսթավելիի պողոտայի բողոքի ակցիայի կազմակերպիչներից Միշա Մշիվլաձեն ռուսերենով դիմել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտի...
Իրանական կողմի արձագանքը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակառակ դեպքում քրեական պատասխանատվությունն անխուսափելի է. ՆԳՆ-ի հաղորդագրությունը
Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն ու դժբախտ պատահարները կանխելու, քրեածին իրավիճակը վերահսկելի պահելու նպատակո...