ՌԴ ՊՆ-ն` Զապորոժիեի ատոմակայանին հասցված հարվածների մասին
«Օգոստոսի 7-ին Զելենսկու ռեժիմը միջուկային նոր ահաբեկչություն կատարեց Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտներում՝ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հումանիտար աղետ ստեղծելու նպատակով»: РИА новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի ՊՆ-ն:
«Մոտ 12 ժամ 40 րոպե 44-րդ հրետանային բրիգադի ուկրաինական ստորաբաժանումները Կախովկայի ջրամբարի հակառակ ափին գտնվող Մարգանեց բնակավայրի տարածքից գնդակոծել են Զապորոժյեի ատոմակայանը: Ուկրաինական գնդակոծության հետևանքով վնասվել է Կախովսկայա բարձրավոլտ գիծը, որը էլեկտրաէներգիա է մատակարարել Զապորոժիեի և Խերսոնի շրջաններին»,- մասնավորապես հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ Զապորոժիեի ատոմակայանը արդեն ավելի քան երեք ամիս գտնվում է ռուսների վերահսկողության ներքո, բայց ուկրաինական կողմը պնդում է, որ հարակից գյուղերից ռուսական ուժերը հրետակոծում են ատոմակայանի տարածքը՝ միջուկային աղետի սպառնալիքի մեղքը Ուկրաինայի վրա բարդելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
ՀՐԱՏԱՊ. Զինվոր է վիրավորվել հայ-ադրբեջանական սահմանին
Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազե...
Մարտակերտում իրավիճակը լարված է. ՊԲ-ն դեռ լուռ է
Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում Մարտակերտի շրջանում: Թելեգրամյան ալիքները նշում են, որ լարվ...
Գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել եռամսյա հավաքի մասնակիցը. ՊՆ
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պ...