«Կարծիք արտահայտելու ձև էլ կա ու ձևաչափ». Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպին, երբ քաղաքացին փորձել էր բողոքել կարգալույծ քահանայի՝ պատարագ մատուցելու դեմ։ «Բայց ի՞նչ ձևով է իր կարծիքը հայտնել՝ բղավելով եկեղեցո՞ւմ։ Ես համաձայն չեմ, որ դա ճիշտ ձևաչափ է կարծիք արտահայտելու համար»,– ասել է Գրիգորյանը։
Նախքան մեկնաբանությունը փոխվարչապետը հետաքրքրվել է, թե ինչ կարգախոս է հնչեցրել քաղաքացին։ Լրագրողների պարզաբանմամբ՝ նա բղավել էր, որ կարգալույծ հոգևորականը չի կարող պատարագ մատուցել։
Գրիգորյանը նշել է, որ ժողովրդավարության պայմաններում յուրաքանչյուր ոք կարող է արտահայտել իր դիրքորոշումը, սակայն այն պետք է արվի հարգալից և օրինական ձևով։ «Կարծիք արտահայտելու ձև էլ կա ու ձևաչափ»,– ընդգծել է փոխվարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
«Եվրատեսիլ»-ում հաղթեց Ավստրիան. Հայաստանը՝ 20-րդն է
«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ JJ-ը Wasted Love երգով:Երկրորդ հորիզոնականը զ...
Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներից մեկը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է. Դավիթ Տոնոյան
Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի...
Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվեց «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում
Արմավիրի ավագանու այսօրվա նիստում Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տատիկին և պապիկին այցելելիս Թորոսյանին միացել են չինացի զբոսաշրջիկներ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնեց, որ Վանաձոր՝ տատիկին ու պապիկ...