Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներից մեկը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է. Դավիթ Տոնոյան
Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:
Օրերս ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում մահացած N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի ծնողները եւ հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել. նշում են, որ դեռ չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքները և, ինքնասպանություն որակելով դեպքը, իշխանությունները ցանկանում են կոծկել սպանությունը։ Ավագյանի հարազատները հրաժարվում են հուղարկավորել նրա դին, մինչև չպարզվեն բոլոր հանգամանքները։ Զինվորի դին հարազատները բերում են Երևան։ Նշենք, որ դեպքի վայր է եղել նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Դավիթ Տոնոյանի եւ հարազատների հանդիպումն անցավ փակ, առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների: Դուրս գալուց հետո նախարար Դավիթ Տոնոյանը հակիրճ պատասխանեց հարցերին: Հարցին, թե հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին, Դավիթ Տոնոյան ասաց. «Հավատալու կամ չհավատալու խնդիր չկա: Մինչեւ չապացուցվի, որ եղել է ինքնասպանություն, որեւիցե մեկը մեկնաբանություն անելու իրավունք չունի»: Ինչ է հայտնի դեպքից, News.am-ի թղթակցի հարցին նախարար Տոնոյան ասաց, որ իր ցանկացած խոսք դառնալու է շահարկում:
«Ես որեւիցե ապացույց դեռեւս չունեմ, որ եղել է ինքնասպանություն, եւ մենք դադարեցնում ենք, եւ ես ծնողներին այդ մասին ասել եմ: Որեւիցե մեկը պնդելու որ եղել է ինքնասպնություն կամ հակառակը, ասելու իրավունք չունի: Հանգամանքները պարզվելու են: Ընդ որում 3 ձերբակալված կա: Ընդ որում ձերբակալվածներից մեկն այն անձնավորության երեխան է, որի մասին շատ են խոսում: Նա նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: Մյուս 2-ի հետ կապված նապարարը նշեց, որ երիտասարդներ են, որոն համածառայակիցներ են, որոնց միջեւ եղել է ինչ որ հարաբերությունների սրում: Թե ինչ է եղել իրականում, քրեական գործի շրջանակներում կպարզվի, ոնց որ պարզվում են նաեւ նախկինում հարուցված քրեական գործերը: Ամեն ինչ պարզվում է», ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա նաեւ հորդորեց դադարեցնել ուղիղ հեռարաձակումը:
Մանրամասները տեսանյութում:
Տեսանյութը՝ NEWS.am