Հայաստանը պետք է խնամք տանի հաստատված խաղաղության նկատմամբ. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է՝ խաղաղությունն Ադրբեջանի հետ արդեն փաստ է, և անհրաժեշտ է այն դարձնել կայուն ու ինստիտուցիոնալ:
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է դիտարկվի որպես հաստատված փաստ։ Նա ընդգծեց՝ Հայաստանին դեռ անծանոթ է խաղաղության մեջ ապրելու փորձը, քանի որ անկախության առաջին օրերից երկիրը գտնվել է կոնֆլիկտային իրավիճակում։
Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է ձևավորել խաղաղության պայմաններին համարժեք մտածողություն և արժեքային համակարգ։ «Մենք պետք է խնամք տանենք հաստատված խաղաղության նկատմամբ, որպեսզի այն ամրապնդվի և դառնա ինստիտուցիոնալ»,– նշեց վարչապետը։
Նա նաև հավելեց, որ այս ուղղությամբ շարունակվում են աշխատանքները Ադրբեջանի հետ՝ ինչպես դիվանագիտական խողովակներով, այնպես էլ տարբեր մակարդակներում։ Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին շրջանում տեղի են ունեցել շփումներ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ փոխվարչապետերի մակարդակով, և ամենօրյա աշխատանք է իրականացվում հեռավար ձևաչափով։
«Եթե նախկինում Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կոնֆլիկտի շրջանակում էին, ապա այսօր մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը խաղաղությունն է»,– ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել դերասան Երվանդ Մանարյանի հետ՝ կից գրելով․«Աստված...
Երևանում հավանաբար մոռացել են՝ Ռուսաստանը զգալի ներդրումներ է կատարել․ Զախարովա
Ռուսաստանը վերահաստատում է իր հանձնառությունը հայկական երկաթուղու կառավարմանը և դրա ենթակառուցվածքներում ներդրումներ կատ...
ԵՄ-ի բնակիչների կեսից ավելին չեն պաշտպանում հակառուսական պատժամիջոցները. Մեդվեդեւ
ԵՄ-ի բնակիչների կեսից ավելին, իսկ առանձին երկրներում երկու երրորդը պատրաստ չեն պաշտպանել հակառուսական պատժամիջոցները: Այ...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Ինպրոմ-2026» ցուցահանդեսին
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու «Ինպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որը կկայանա հուլիս...