Երևանում հավանաբար մոռացել են՝ Ռուսաստանը զգալի ներդրումներ է կատարել․ Զախարովա
Ռուսաստանը վերահաստատում է իր հանձնառությունը հայկական երկաթուղու կառավարմանը և դրա ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելուն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Սրանք տարօրինակ հայտարարություններ են. դրանք դժվար թե ընդունելի լինեն։ Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանում է տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը», - ասել է նա։
Նրա խոսքով՝ դրան հասնելու համար մեծ աշխատանք է կատարվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
«Հարավկովկասյան երկաթուղիների ցանցը կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից ավելի քան 20 տարի։ Այս ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները, այլև՝ ինչը, հավանաբար, մոռացել են Երևանում, զգալի ներդրումներ է կատարել ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ապահովելով մեծ թվով աշխատատեղեր, ինչը պետք է հաշվի առնեն նաև Հայաստանում նրանք, ովքեր ցանկանում են բարձրաձայնել այս հարցի շուրջ», - ասաց Զախարովան։
Նրա խոսքով՝ ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում հանրապետությանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք։
«Երևանի խնդրանքով Հայաստանը Թուրքիային և Ադրբեջանին կապող երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ արտահայտել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք կպահպանենք այս դիրքորոշումը», - ընդգծել է Զախարովան։
Հիշեցնենք՝ Օվերչուկը հայտարարել է, որ վերականգնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1.6 կմ և 12.4 կմ է, և սպասվում է, որ այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները կորոշվեն Երևանի և Մոսկվայի միջև բանակցությունների ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...
Շատ վատ օրեր կսպասվեն Իրանին․ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն այլընտր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Ն...