Թրամփը ակնկալում է Չինաստանի օգնությունը
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ առաջիկա բանակցություններում մտադիր եմ քննարկել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա հավելել է, որ Մոսկվայի հետ բանակցություններում ակնկալում է Պեկինի օգնությունը: Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։
«Մենք քննարկելու ենք Ռուսաստանը և Ուկրաինան։ Ես կցանկանայի, որ Չինաստանը մեզ օգնի Ռուսաստանի հարցում»,- ասել է Թրամփը:
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնը նախկինում նոր շատ խիստ պատժամիջոցներ էր կիրառել Մոսկվայի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Բայդեն-Զելենսկի հանդիպումից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է Կիևին նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Բայդենը նման հայտարարու...
«Նա ծեր մարդ է, այնտեղ ինչ-որ մեկն ասել է նրան՝ ասա դա»․ Կադիրովը՝ Հռոմի պապի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չի վիրավորվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսից չեչենների դաժանության մասին նրա հ...
Հակահայկական քարոզչությամբ զբաղվող Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակ է ստացել
Այսօր հայտնի դարձավ, որ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկ...
Պեսկովը՝ Ուկրաինայի պատճառով բանակցությունների դադարի մասին
Բանակցային գործընթացում Ուկրաինայի պատճառով առաջացած դադարը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հարցազր...