Պակիստանը սպառնացել է Աֆղանստանին «բաց պատերազմով»
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամադ Ասիֆը շաբաթ օրը հայտնել է, որ կարծում է, որ Աֆղանստանը խաղաղություն է ցանկանում, սակայն Ստամբուլի բանակցություններում համաձայնության հասնելու անկարողությունը կնշանակի «բաց պատերազմ», այն բանից մի քանի օր հետո, երբ երկու կողմերը համաձայնեցին հրադադարին սահմանային մահացու բախումներից հետո, տեղեկացրել է Reuters-ը։
Ստամբուլի բանակցությունները, որոնք սկսվել են շաբաթ օրը եւ, ինչպես սպասվում է, կշարունակվեն կիրակի, նշանավորում են Պակիստանի եւ Աֆղանստանի վերջին փորձը՝ կանխելու բռնության վերսկսումը 2021թ․ թալիբների կողմից Քաբուլի գրավումից ի վեր ամենածանր սահմանային մարտերից հետո։
Բանակցությունների նպատակն է մշակել մեխանիզմ՝ Դոհայի հրադադարի պահպանումն ավելի երկար ժամանակահատվածով ապահովելու համար։ Խավաջա Մուհամադ Ասիֆն ասել է, որ համաձայնագրի կնքումից հետո չորս-հինգ օրվա ընթացքում որեւէ միջադեպ չի եղել, եւ երկու կողմերն էլ պահպանել են հրադադարը։ «Մենք ունենք հնարավորություն, եթե համաձայնությունը չհաջողվի՝ նրանց հետ բաց պատերազմ սկսել»,- ասել է նա Պակիստանում, հեռուստատեսային ելույթի ժամանակ։ «Բայց ես տեսա, որ նրանք խաղաղություն են ուզում»։
Նմանատիպ հոդվածներ
Իտալիան կնպաստի ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդմանը
Իտալիան կնպաստի ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդմանը արևելյան թևում։ Այս մասին հաղորդում է La Repubblica թերթը։Այս պահին ընտրությո...
Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ փոխանակեցին
Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ փոխանակեցին 303-ը 303-ի դիմաց բանաձևով։ Այս մասին հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։Հեռո...
Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ․ Պուտին
Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «զառանցանք» անվանելով բո...
Զոհ ունենք․ ադրբեջանցիները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված...