Ովքեր են Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ձերբակալվել են քաղաքապետարանի Կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը, և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:
Արդյունքում, նման ցուցումից հետո, բազմաթիվ մանկապարտեզների տնօրեններ դադարեցնելով աշխատանքը՝ անձնակազմի հետ մասին ժամանել են համայնքապետարանի հարակից տարածք և միացել հավաքի մասնակիցներին:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 46-486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն դրդելը):
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ Դաշնային խորհուրդն ափսոսում է, որ Վրաստանը հրաժարվել է «3+3» ձևաչափից
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը հրաժարվել է մասնակց...
Լատվիայում ռուսալեզու բնակչությանը մեղադրել են Covid-19-ի տարածման մեջ
Լատվիայում ռուսալեզու բնակչությանը մեղադրել են երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման մեջ։ Այս մասին հայտնում է...
Մայր Տաճարի վերաօծման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին. պաշտոնական
Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում գու...
Կանխվել է Իրանից Հայաստան շուրջ 18 կգ թմրամիջոցի ներմուծումը
Քրեական ոստիկանության ծառայողներն առգրավվել են շուրջ 18 կգ թմրամիջոց, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։Ըստ տեղեկության` Իրանի Իսլամակ...