Գյումրու համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Արդյունքում, նման ցուցումից հետո, բազմաթիվ մանկապարտեզների տնօրեններ դադարեցնելով աշխատանքը՝ անձնակազմի հետ մասին ժամանել են համայնքապետարանի հարակից տարածք և միացել հավաքի մասնակիցներին:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 46-486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն դրդելը):
Համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է:
Սույն քրեական վարույթը միացվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվում են նոր բնագծերի ձեւավորման աշխատանքներ. ՊՆ
Հայաստանի Հանրապետության պետական սահմանագոտու հարավային հատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներն ու պ...
Սրճարանի աշխատակիցը աղվեսին բռնել, պահել էր վանդակում․ կենդանին վերադարձվեց մայր բնություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ օրերս ֆեյսբուքյան իրենց էջին ահազանգ էր ստացվել վանդակում պահվ...
Էրդողան-Բայդեն հանդիպումից առաջ Սպիտակ տունը հայտարարությամբ է հանդես եկել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հունիսի 14-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ Սպիտակ տունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սատանիզմի քարոզ, թե՞ հոգեկան շեղում. անչափահաս հայ աղջկա տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել
Տիկ-տոկ սոցիալական ցանցի հայ օգտատիրուհին, որն ի դեպ անչափահաս երեխա է, մի տեսանյութ է տարածել, որտեղ ցույց է տալիս թե ի...