Մասիս համայնքի ղեկավարին ազատազրեցին 6 տարի, 3 ամիս ժամկետով

Դավիթ Համբարձումյանին ազատազրկեցին 6 տարի, 3 ամիս ժամկետով, քիչ առաջ հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։


«Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք»,- հայտնեց փաստաբանը։


Դավիթ Համբարձումյանն, ըստ մեղադրանքի, 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։ Հավելենք` խորհրդարանական ընդդիմությունը իմփիչմենթի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու նախաձեռնություն էր սկսել և հայտարարել, որ իրենց վարչապետի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է։

Քաղաքականություն