ՌԴ ԱԳՆ-ի «կոշտ» արձագանքն ուղղված Հայաստանին․ Բրյուսելը Երևանին դիտարկում է որպես գործիք
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Ռուս դիվանագետի պնդմամբ՝ Բրյուսելը Երևանին դիտարկում է որպես գործիք սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու և Մոսկվայի հետ առճակատման համատեքստում։ Ըստ Կալուգինի՝ Եվրամիության քաղաքականությունն ուղղված է Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա կապերի թուլացմանը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Եվրամիությունը մտադիր է օգտագործել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները սեփական ազդեցությունն ընդլայնելու համար։ Նա ուշադրություն է հրավիրել հանրապետությունում գործող եվրոպական երկու առաքելությունների վրա՝ դրանք նմանեցնելով այն կառույցներին, որոնք նախկինում գործել են Մոլդովայի ընտրական գործընթացների ժամանակ։ Դիվանագետի խոսքով՝ չնայած չեզոք ձևակերպումներին, այդ առաքելությունների իրական նպատակը երկրի քաղաքական ու տնտեսական կյանքի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։
Բացի այդ, Կալուգինը մեղադրանքներ է հնչեցրել եվրոպական կողմի հասցեին՝ հայ հասարակության շրջանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու փորձերի համար։ Ըստ նրա՝ Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքները՝ կապված Հայաստանի ներքին գործերին միջամտելու կամ հիբրիդային հարձակումներ իրականացնելու հետ, զուրկ են հիմնավորումներից։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ արևմտյան կառույցները նպատակաուղղված աշխատանք են տանում տարածաշրջանում ռուսական ներկայությունը նվազեցնելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...