ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացի 18,5 միլիոն դոլարից Ալեքսանդր Սարգսյանից գանձվել նաև 11,5 միլիոն դոլար․ Վանեցյան
«Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը փոխանցվել է 18,5 միլիոն դոլար, իսկ այն մնացած 11,5 միլիոն դոլարը եղել են հարկային պարտավորություններ, չարաշահումներ եւ այլն, որը գանձվել է կոնկրետ ակտերով: Այսինքն, հարկային ակտ է գրվել եւ գումար է վճարվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում սաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը գումար վերադարձնելու հարցին:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ քրեական գործը դեռ շարունակվում է եւ ընթացքում նոր տեղեկություններ կլինեն Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի մասին:
Վանեցյանը խոսեց նաև Գագիկ Խաչատրյանի մասին։
Մանրամասներին ծանոթացեք՝ տեսանյութում