Ինչու էր վազում Վարդան Ղուկասյանը. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մանրամասներ է ներկայացրել
Հոկտեմբերի 20-ին նույն օրը, նույն ժամի դրությամբ մեկ տասնյակից ավելի խուզարկություններ են կատարվել և դրանցից առնվազն 2-ը՝ Գյումրու քաղաքապետարանի շենքում: Այնտեղ են գնացել քննիչները, նրանց աջակցող օպերլիազորներն ու ոստիկանության որոշ աշխատակիցներ, բայց ոչ մեծաթիվ:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ մանրամասնելով, թե ինչու էին Գյումրու քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացվել:
«Հետագայում, երբ պրոցեսն ընթացքի մեջ էր, մենք ականտես եղանք, որ համայնքի ղեկավարի տեղակալների, այլ պաշտոնատար անձանց կողմից հրապարակային հայտարարություններ արվեցին, որոնցով քաղաքացիներին կոչ էր արվում հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ, խոչընդոտել վարույթն իրականացնող մարմնի օրինական գործողություններին և արգելել, որ քննիչն ի կատար ածի անձին ձերբակալելու որոշումը:
Այդ պահից սկսած նոր ուժեր ներգավվեցին, որպեսզի հնարավոր լիներ օրինական գործողությունները կատարել»,- ասաց Նահապետյանը:
Ինչու էր ձերբակալումից հետո վազում Վարդան Ղուկասյանը:
Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ասաց.
«Հավանաբար նպատակն այն էր, որպեսզի այդ հավաքված բազմությունը հնարավորություն չունենար նրան հասանելիություն ունենալ»:
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանում հաջորդ շաբաթ կկայանա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 4...
Ավստրիան սիրիացիներին 1000 եվրո կվճարի՝ Սիրիա վերադառնալու համար
Ավստրիայի իշխանությունները 1000–ական եվրո կվճարեն սիրիացի փախստականներին, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, հայտար...
Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը. Փաշինյանի գրառումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է.«Մի շարք ամուսնացյալ քահանաներ իրենց վերադասի հրահանգով ու պարտադր...
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում ամենաբարձր մասնակցությունն է գրանցվել 1981 թվականից ի վեր
Կիրակի օրը՝ հուլիսի 7-ին, ֆրանսիացիները քվեարկում են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում։ Ֆրանսիայի ներքին գո...