Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում ամենաբարձր մասնակցությունն է գրանցվել 1981 թվականից ի վեր
Կիրակի օրը՝ հուլիսի 7-ին, ֆրանսիացիները քվեարկում են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ժամը 12:00-ին ընտրողների մասնակցությունը կազմել է 26,63%, ինչը ռեկորդային է 1981 թվականից ի վեր: Ֆրանսիացիները պետք է ընտրեն Ազգային ժողովի 577 պատգամավորներից 501-ին։ Առաջին փուլում ընտրվել է 76 խորհրդարանական։
Այս արտահերթ խորհրդարանական ընտրություններում մինչև կեսօր քվեարկել էր բոլոր գրանցված ընտրողների 26,23%-ը։ Սա խորհրդարանական ընտրություններին ամենաբարձր մասնակցությունն է 1981 թվականից ի վեր, ժամը 12-ի դրությամբ, երբ Ֆրանսիայում ձախ ուժերը իշխանության եկան, նշում է AFP-ն։
Նախագահ Էմանուել Մակրոնը քվեարկել է իր կնոջ՝ Բրիջիթի հետ կեսօրին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ծովափնյա Լե Տուկե քաղաքում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը. Washington Examiner
Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղությա...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը. hայտնի է՝ ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Նիստի ընթացքում քննարկվել են...
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար:Այս մասին ասել է Ղազախստա...
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թու...