Ինչ եք ստեղծել, որ այդքան կառավարչական հմտություններից եք խոսում. փոխքաղաքապետ
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հակադարձել է ավագանու ընդդիմադիր անդամների ելույթին։
«Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ եք կառավարել կամ ինչ եք ստեղծել, որ այդքան կառավարչական հմտություններից եք խոսում։ Ես չեմ ասում, որ անթերի ենք, բայց ձեզ որ լսենք՝ մարդա մի միլիարդ դոլարանոց «Յունիքորն» ֆիրմա եք հիմնադրել, «Ֆորբս»-ն էլ ձեր բիզնես հաջողությունների մասին է գրում։ Այ ձեր ցավը տանեմ, 45-ը 15-ին մի տասը րոպե գումարում եք, որ տրոլեյբուսների քանակ ստանաք, վերջը հասկանաք՝ ինչքան է»,- ասել է նա։
Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է հայտարարություններին, թե իշխող ուժը այս կամ այն համայնքում պարտվել է. «Ընտրություններում պարտվելը, երբ իշխանություն չես ձևավորում, խայտառակ լինել չէ։ ժողովրդի քվեին առերեսվելը, դրանից հետևություններ անելը խայտառակ լինել չէ։ Հասուն քաղաքական ուժ պետք է լինես, որ դրա հետ առերեսվես, հասկանաս՝ ինչն ես սխալ արել, որ մյուս անգամ ավելի շատ ձայն հավաքես»։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ականը՝ Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած հայտարարությունների մասին
Խաչատուր Սուքիասյանի՝ բանավոր ելույթում հնչեցրած դիրքորոշումը չի արտահայտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խ...
Հայկ Մարությանից դեռ չեն «ազատվի». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները ներքին քննարկումներում հասկացել են, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությ...
Փաշինյանի հերթական անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալների մեջ պահել ոչ միայն հանրությանը, այլև ս...
Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի ներքաղաքական իրավիճակի...