ԵՄ պաշտոնական ամսագրի կայքը խափանվել է պատժամիջոցների 19-րդ փաթեթի հրապարակումից հետո
ԵՄ պաշտոնական ամսագրի կայքը խափանվել է 19-րդ պատժամիջոցների փաթեթի հրապարակումից հետո: Այս մասին գրում է ТАСС-ը։
Կայք մուտք գործելը հասանելի չէ ո՛չ ԵՄ-ի ներսում, ո՛չ էլ դրսում։ ԵՄ ինստիտուտները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։
Միայն 19-րդ փաթեթի շրջանակներում ԵՄ սահմանափակումների ամբողջական փաթեթը բաղկացած է յոթ փաստաթղթից, որոնք ընդհանուր առմամբ կազմում են ավելի քան 500 էջ։ Այս ամբողջ փաստաթուղթը թարգմանված է ԵՄ 23 պաշտոնական լեզուներով։
Հիշեցնենք, որ այսօր Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, ինչպես հայտարարել է հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ներկայացուցիչ Կայա Կալլասը: Նրա խոսքով՝ սահմանափակումները կվերաբերեն ռուսական բանկերին, կրիպտոարժույթների փոխանակման բորսաներին և Հնդկաստանի ու Չինաստանի կազմակերպություններին։





























