COVID-19-ի նոր վտանգավոր շտամի առաջացման վտանգ կա. ԱՀԿ
Ներկայումս աշխարհում բարենպաստ պայմաններ են ստեղծվել կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման համար։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
« Ըստ էության կորոնավիրուսի ավելի վտանգավոր և ավելի շուտ տարածվող շտամի առաջացման համար իդեալական պայմաններ են ստեղծված»,- ասել է նա Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովի ժամանակ։
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ օմիկրոն շտամի մեծ տարածվածության, հիվանդության թեթև ընթացքի մասին տեղեկությունները համավարակի ավարտի մասին «վտանգավոր» կանխատեսումների հիմք են դարձել։ Մինչդեռ, ըստ նրա, այդ մասին խոսել դեռ վաղ է։
Գեբրեյեսուսը նշել է, որ ամեն շաբաթ աշխարհում կորոնավիրուսից 70 հազար մարդ է մահանում, առողջապահական համակարգերը գերծանրաբեռնված են, իսկ վիրուսի էվոլյուցիայի դիտարկումները բավարար չեն։
Միևնույն ժամանակ ԱՀԿ ղեկավարը նշել է ,որ համաշխարհային հանրությունն ունի բոլոր գործիքներն ու նորամուծությունները, որոնք կօգնեն, որ համավարակը նահանջի։
ԱՀԿ ղեկավարը նաև կոչ է արել դասեր քաղել, որոնք սովորեցնում է COVID-19 համավարակը։
Նմանատիպ հոդվածներ
Նոր բացահայտումներ. հրազենային վնասվածքներով սպանված երեք զինծառայողների վրա այլ վնասվածքներ են հայտնաբերվել
2021թ օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողները հրազենային վիրավորումից բացի ունեցել են այլ վնասվածքներ...
«Օլիմպիկ»-«Քարաբաղ» խաղից հետո երկրպագուները լուսանկարվել են Արցախի դրոշներով
Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել էր ադրբեջանակ...
Բժշկական կենտրոններ է այցելել Առողջապահության փոխնախարարը
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցերով եղել է մի շարք բժշկական կենտրոններում` «Ս...
Հայաստանն աշխատաշուկայի կայունության վարկանշային աղյուսակում է. ո՞ր հորիզոնականն է զբաղեցնում
Հայաստանը հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում աշխատաշուկայի կայունության վարկանշային աղյուսակում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍ...