Մինչ Երևանի քաղաքապետարանը Սարալանջի խճուղում սոճիների պուրակ է ստեղծում, այնտեղից գողանում են նոր տնկված ծառերը. SHAMSHYAN

Վերջին ամիսներին Երևանի  քաղաքապետ  Հայկ Մարությանի և  Երևանի վարչական շրջանների  ղեկավարների ակտիվ մասնակցությամբ մայրաքաղաքում սկսվել են կանաչ գոտիների վերականգնմանն ուղղված աշխատանքներ: Վերջերս Երևանի քաղաքապետարանը Սարալանջի խճուղում 100-ից ավելի սոճի տեսակի ծառեր է տնկել, ինչի շնորհիվ տարածքը հետագայում կպատվեր կանաչով:  Անգամ լուծվել է երկար տարիների  չլուծված՝ ոռոգման ջրի խնդիրը: Ցավոք, կան քաղաքացիներ, ովքեր իրենց սև գործն են անում: 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  դեկտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները շրջայցի ժամանակ նկատել են, որ Սարալանջի խճուղում իրենց կողմից տնկված մի քանի սոճի տեսակի ծառեր գողացել են:  Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Քաղաքականություն