Քաղաքականություն

Երևանն ու Նեապոլը համաձայնագիր են ստորագրել

Երևանն ու Նեապոլը  համաձայնագիր են ստորագրել
Երևանն ու Նեապոլը ստորագրել են բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր:«Նեապոլը մի քաղաք է, որը մեզ՝ հայերիս շատ ավելի մոտ է քան թվում է: Քաղաքի պատմական կենտրոնում կա մի փողոց՝ Սան…

Երևանն ու Նեապոլը ստորագրել են բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր:


«Նեապոլը մի քաղաք է, որը մեզ՝ հայերիս շատ ավելի մոտ է քան թվում է: Քաղաքի պատմական կենտրոնում կա մի փողոց՝ Սան Գրիգորիո Արմենո անունով՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ում մասունքները պահվում են նույնանուն եկեղեցում: Դա մեր ժողովուրդների միջև կապի գեղեցիկ խորհրդանիշ է, որն ունի դարերի պատմություն:


2023թ., երբ Նեապոլի գործընկերոջս՝ քաղաքապետ Ջայտանո Մանֆրեդիի հետ խոսում էինք մեր քաղաքների միջև ուղիղ չվերթ ունենալու մասին՝ այդ գաղափարը մենք քննարկեցինք նաև այստեղ՝ Երևանում, և այսօր կարող եմ ուրախությամբ ասել, որ այն դարձել է իրականություն:


Հոկտեմբերից մեկնարկել է Երևան-Նեապոլ ուղիղ չվերթը՝ մեր քաղաքները դարձնելով իրար էլ ավելի մոտ: Ստորագրված փաստաթղթով մենք նոր նախաձեռնություններ կունենանք Նեապոլի մեր գործընկերների հետ»,- գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նմանատիպ հոդվածներ

Որոշ երկրներ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որը չկա աշխարհի քարտեզի վրա․ Ալիևը կրկին խեղաթյուրում է փաստերը

«Մեր դեմ ուղղված յուրաքանչյուր կեղտոտ ծրագրին մենք կպատասխանենք մեր հզոր կամքով, մեր հաղթական բանակով»,- ասել է նախագահ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250