Որոշ երկրներ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որը չկա աշխարհի քարտեզի վրա․ Ալիևը կրկին խեղաթյուրում է փաստերը
«Մեր դեմ ուղղված յուրաքանչյուր կեղտոտ ծրագրին մենք կպատասխանենք մեր հզոր կամքով, մեր հաղթական բանակով»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Նովրուզի տոնի առթիվ ադրբեջանական ժողովրդին ուղղված իր ուղերձում օկուպացված Թալիշ գյուղից։
Որոշ երկրներում կազմակերպվում են ինչ-որ համաժողովներ, սիմպոզիումներ՝ կապված Ադրբեջանի ներքին գործերի հետ։
«Որոշ հայամետ երկրներ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի անկախությունը», որը չկա աշխարհի քարտեզի վրա, գոյություն չունի Ադրբեջանի տարածքում։ Սա նշանակում է, որ օկուպացիայի ժամանակաշրջանում այս բոլոր ուժերի միակ նպատակը եղել է օկուպացիան հավերժական դարձնելը։ Ոչ թե այս հակամարտությունը լուծելու, այլ այն սառեցնելու համար»,- ասել է բռնապետը։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հենց Ադրբեջանն է օկուպացրել հայկական տարծքները։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...