ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա առերևույթ հանցագործություն է. սա կատարողները պետք է դատվեն. Դանիել Իոաննիսյան
Սա առերևույթ հանցագործություն է և մենք առավոտյան հանցագործության մասին հաղորդում ենք տալու ու պայքարելու ենք, որ սա կատարողները դատվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Լրագրող Լիա Սարսյանը տեսանյութ է հրապարակել որին կից գրել է. «Վաղարշապատի ընտրությունների պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ Խոյ խոշորացված համայնքի Դողս գյուղում «բարեգործական» միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են Արմավիրի մարզի իշխանական վերնախավը, այդ թվում՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը։
«Բարեգործությունը», որի ժամանակ գյուղի երեխաներին բաժանվեցին նվերներ, իսկ մի երեխայի տրվեց 10.000 դոլարի չափ գումար, կազմակերպել է Դողսի բնակիչ, համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ընկեր Ռուբեն Մանուկյանը: Ուշագրավ է, որ երեխաներին նվերները բաժանում են «բարեգործը» և ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համար Լյուդվիգ Յայլոյանը:Գյուղում սեղաններ են փռվել, հնչում է երաժշտություն, կազմակերպվել է կերուխում։
Բեմի վրա ելույթ ունենցավ Արգիշտի Մեխակյանը, ով շնորհակալություն հայտնեց բարեգործին և հայտարարեց, որ վաղը տեղի կունենա ֆուտբոլի դաշտի բացումը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետի խոսնակը ավելի շատ պարգեւավճար է ստացել, քան առողջապահության վարչության պետը. Խաժակյան
Երևանի քաղաքապետի մամլո խոսնակը պարգեւատրվել է 560.000 դրամի չափով, նույքան պարգևատրվել է նաև սոցիալական ապահովության վա...
Թուրքիայի զորախմբերը սկսել են դուրս գալ Իդլիբի դիտակետից
Թուրքիայի զորամիավորումները սկսել են լքել Սիրիայի Իդլիբ շրջանի հարավարևմտյան դիտակետը: Այս մասին հայտնել է ТАСС գործակալ...
Սահմանազատմանը վերաբերող աղմկահարույց կանոնակարգն ուղարկվել է ԱԺ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին սեպտեմբերի վերջին հավանություն է տվել Սահմանա...
Բելառուսի ուղերձներին պետք է վերաբերվել մեծ զգուշությամբ. հայտարարություն՝ Լեհաստանից
Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին հայտարարել է, որ բելառուսական կողմի ուղերձներին պետք է վերաբերվել մեծ զգուշ...