Քաղաքապետի խոսնակը ավելի շատ պարգեւավճար է ստացել, քան առողջապահության վարչության պետը. Խաժակյան
Երևանի քաղաքապետի մամլո խոսնակը պարգեւատրվել է 560.000 դրամի չափով, նույքան պարգևատրվել է նաև սոցիալական ապահովության վարչության պետը, ում աշխատանքը այս օրերին իսկապես գերհագեցած է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ պարգևատրվել են աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ՝ 29 միլիոն դրամի չափով։ Ի թիվս այլոց պարգևատրվել է նաև մամլո խոսնակը՝ 560.000 դրամի չափով։ Նույքան պարգևատրվել է նաև սոցիալական ապահովության վարչության պետը, ում աշխատանքը այս օրերին իսկապես գերհագեցած է։ Կարծում եմ խոսնակի պարգևատրման առիթներից մեկը ֆեյսբուքում քաղաքապետի (Չ)գործունեության հետևանքները ամեն գնով քողարկելն է։ Հավանաբար հենց այդ պատճառով Մարությանը համարում է, որ իր խոսնակը պետք է ստանա նույն չափ պարգևավճար, ինչ վարչության պետերը։ Այդ գումարի չափով պարգևատրվել է նաև քաղաքապետի իրավական գծով խորհրդականը, ում մասնագիտական դիլետանտության հետևանքով այսօր քաղաքապետարանը դատական անբարենպաստ վճիռների առաջ է կանգնում, որը շուտով կդրսևորվի մեծածավալ վնասի փոխհատուցումների տեսքով։ Առողջապահության վարչության պետը, ում աշխատանքը այս օրերին դժվար է թերագնահատել, պարգևատրվել է շատ ավելի քիչ, քան մամլո խոսնակը։ Առհասարակ անարդարացի բաշխումը և աշխատակիցների նկատմամբ ընտրովի մոտեցումը բարբերական է դարձել։ Եվ ինչո՞ւ է այսպես, որովհետև այս իշխանության համար առաջնայինը գործը չէ, այլ դրա վերաբերյալ մարդկանց տպավորությունները։ Եթե հանրության տպավորությունները լավ են, ուրեմն քաղաքապետը կարող է հանգիստ լինել՝ բուռն գործունեության իմիտացիան ապահովված է»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապե...