
Ռուս ռեժիսորի սպանության գործով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտարարել է Մոսկվայի արևելքում տղամարդու մահվան պատճառ դարձած ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ռեժիսոր և օպերատոր Սերգեյ Պոլիտիկն է։
Քննիչների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ստալևարով փողոցի վրա գտնվող տան մոտ հոկտեմբերի 18-ի երեկոյան: Պատճառը «կենցաղային վեճն» է եղել: Կասկածյալ մարդասպանը 1992 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացի է: Նա դանակահարել է տղամարդուն և փախել դեպքի վայրից: Տուժածը դանակահարվել է կրծքավանդակի շրջանում և մահացել հիվանդանոցում:
Հարուցվել է գործ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն: ТАСС-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, հաղորդել է, որ մահացածը 56-ամյա ռեժիսոր և օպերատոր Սերգեյ Պոլիտիկն է: Baza Telegram ալիքը հաղորդում է, որ ռեժիսորը նկատողություն է արել անհայտ անձին, որն իրեն տարօրինակ է պահել: Վերջինս «դանակով հարձակվել է նրա վրա»: Նմանատիպ տարբերակ են հաղորդում նաև REN TV-ն և Mash տելագրամյան ալիքը:
Սպանության կասկածյալը 33-ամյա Հայաստանի քաղաքացի է։